Սահմանին ստիպված կլինեք հայտարարագիր ներկայացնել
International newsfontanka.ru-ն «Փողը որտեղի՞ց է. 100 հազար դոլարից ավելի գումար սահմանով անցկացնելիս պահանջվելու են փաստաթղթեր դրանց ծագման մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ 2020 թվականի փետրվարի 4-ից սահմանով առձեռն փող անցկացնելը կբարդանա:
100 հազար դոլարին համարժեք գումարից ավելի լինելու դեպքում կպահանջվի ոչ միայն հայտարարագիր ներկայացնել գումարի մասին, այլ նաև ներկայացնել այդ գումարի ծագումը հաստատող փաստաթղթեր:
Որպես նման փաստաթուղթ կարող է հանդես գալ վարկատու կազմակերպության կողմից տրված փաստաթուղթը համապատասխան գործարքի մասին, հաշվի համարից գումարը հանելը, կամ քաղաքացիական-իրավական գործարքը (ժառանգություն, նվիրատվություն և այլն) հաստատող փաստաթուղթը և այլն:
Սույն պահանջը վերաբերում է ԵԱՏՄ տարածք (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս և Ղըրղըզստան) ինչպես մուտք գործելուն, այնպես էլ ելքին:
Կամո Խաչիկյան