Հանրապետությունում դեկտեմբերի 26-ից սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի:
