Հայ կատարողները հաղթել են մրցույթում
International newsmir24.tv- ն «Լավագույն թիմը. «Ամբողջ ձայնով» -ում հաղթել են հայ արտիստները» վերնագրով հոդվածում գրում է, որ մանկական «Ամբողջ ձայնով 2019» շոու-մրցույթում առաջին տեղն է գրավել Հայաստանի թիմը:
Երջանկության արցունքներ և հանդիսատեսի հիացմունք: Հայաստանի թիմը առաջին անգամ է հաղթում նման մրցույթում: Բեմ է բարձրացել թիմի 6 մասնակից, և նրանցից յուրաքանչյուրը իր ուրույն ուղին է անցել փառքի այդ ճանապարհին:
«Տարբերներ» խումբը ձևավորվել է նախագծի մեկնարկից առաջ: Խմբի անդամները մինչ այդ իրար չեն ճանաչել, տարբեր կոլեկտիվների մենակատարները միավորվել են մեկ՝ հաղթելու նպատակով:
Առաջին տեղի համար պայքարել են 9 երկրի ներկայացուցիչներ: Ըստ մրցույթի կանոնների, մասնակից-երկիրը կարող է հաղթել միայն մեկ նոմինացիայում, բայց հայ երեխաները այնպես են գերել ժյուրիի սրտերը, որ նրանց միանգամից երկու հաղթանակ են տվել՝ «Լավագույն թիմ» և «Լավագույն մենակատար»:
Մրցութային հինգ օրերի ընթացքում երեխաները ոչ միայն մասնակցել են նկարահանումներին, այլ նաև անցել են ինտենսիվ ուսուցողական ծրագիր, այցելել թանգարաններ և թատրոններ, հանդիպել հետաքրքիր մարդկանց հետ և այլն:
«Ամբողջ ձայնով» վոկալ մրցույթին մասնակցում են 13-ից 17 տարեկան դեռահասներ: Իսկ Հայաստանի թիմին հաղթանակ բերած երգը հավերժ կմնա որպես այդ կոլեկտիվի այցեքարտ: Նշենք նաև, որ այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցել են նաև Գերմանիայի, Իսրայելի և Ուզբեկստանի թիմերը:
Կամո Խաչիկյան