Հայ ավանգարդիստի գործերը Նյու Յորքի հայտնի աճուրդում
CultureԺամանակակից ամերիկահայ ավանգարդիստ Նարինե Իսաջանյանը, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ամերիայի Միայցյալ Նահանգներում կարողացել է բազմաթիվ անհաղթահարելի պատնեշներ շրջանցել և դուրս գալ միջազգային ասպարեզ:
Չնայած երիտասարդ տարիքին, նա հայտնի է որպես 20-րդ դարի ավանգարդիստ, ում գործերն արդեն երկրորդ անգամ, մուրճի մեկ հարվածով,վաճառվում են Նյու Յորքի աշխարհահռչակ աճուրդներից մեկում, ինչին հասնելը, կարելի է ասել, հեշտգործ չէ:
Հերթական անգամ աճուրդին ներկայացված «Մարող սեր» աշխատանքը հեղինակը վրձնել է 2009 թվականին: 2017 թվականին կրկին նույն աճուրդում վաճառվել էր Ն. Իսաջանյանի «Դեղին անձրև»-ը:
Ն. Իսաջանյանը հաճախ է հանդես գալիս նաևՀայաստանում: Հայաստանից բացի նրա գործերը ցուցադրվել են մի շարք այլ երկրներում ևս, ինչը կրկին խոսում է նրա բացառիկության մասին:
Անշուշտ ուրախալի է, երբ հայ արվեստագետները, ապրելով և ստեղծագործելով Հայաստանից դուրս, կարողանում են իրենց տաղանդի շնորհիվ ներկայանալ ոչ միայն հայրենիքում, այլև միջազգային տաբեր հարթակներում, աշխարհին ճանաչելի դարձնելով հայի տեսակն ու մտքի թռիչքը, ինչպես նաևՀայաստան աշխարհը, որտեղից միայն լույս է ճառագում:
Ն. Իսաջանյանի հետ ծավալուն հարցազրույցը կներկայացնենք առաջիկայում:
Արմինե Գրիգորյան