ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները բերման են ենթարկել
Event of the dayԵրևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
Վարագյանի խոսքով՝ ապօրինի բերման են ենթարկել, նախկինում որևէ ծանուցում չեն ուղարկել Ափոյանին․ «Առանց որևէ հիմքի եկել, բերման են ենթարկել իր աշխատասենյակից, ձեռնաշղթաներով, կարծես հանցագործ է։ Այդպիսի խայտառակ ձևով համալսարանից ՈՒԽ նախագահին բերման չեն ենթարկում՝ առանց ծանուցման, առանց որևէ բանի, չգիտենք էլ՝ ինչի մասին է խոսքը։ Հիմա Մարաշի բաժանմունքում ենք, փաստաբանը ներսում է, հասկանանք ինչ խնդիր է»,-նշեց նա։
Հարցին՝ որևէ գործով ներգրավված եղե՞լ է ՈԻԽ նախագահը, Վարագյանն ասաց․ «Ոչ, ինչ-որ ասում են համալսարանի բակում վեճ է եղել, որից կարող է ինքն ինֆորմացիա ունենալ, ինքը որևէ կերպ ներգրավված չի եղել։ Իրեն ասում են՝ բան գիտես, թաքցնում ես»։