2020 թվականին ոսկին կարող է թանկանալ 20 տոկոսով
EconomicsՈսկին 2020 թվականին, ամենայն հավանականությամբ, կթանկանա, քանի որ շուկան գտնվում է այնպիսի պայմաններում, երբ պահպանվում է ռեցեսիայի սպառնալիքն ԱՄՆ-ում։ Հաջորդ տարի ոսկին կարող է թանկանալ մինչեւ 1800 դոլար, գրում է Profinance-ը՝ հղում կատարելով Bloomberg-ի մեկնաբան Էդի վան դեր Ուոլթին։
Արտադրական խնդիրները, աշխատաշուկան, որը բնութագվում է գրեթե լիակատար զբաղվածությամբ, եւ եկամտաբերության պարբերական ինվերսիաները թույլ են տալիս ենթադրել, որ եկել է ԱՄՆ-ում ամենաերկարատեւ էքսպանսիայի վերջը։ Այն դեպքում, երբ տրանսխաղաղօվկիանոսյան հարաբերություններն այժմ մի փոքր լիցքաթափվել են, դեռ պետք է պարզել, թե արդյոք շատ չի ուշացել առաջին փուլի գործարքը։
Դոլարը մեծ ազդեցություն ունի ոսկու վրա, որոնք հաճախ հակառակ ուղղությամբ ընթացող գործիքներ են։ Ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տալիս, որ մետաղի գների շաբաթական տատանումների մոտ մեկ քառորդը 2001 թվականից կարող է պայմանավորված լինել դոլարի առեւտրային կշռված ինդեքսով։ Markets Live թիմը սպասում է դոլարի թուլացում եկող տարի։ Բայց անգամ կայուն դոլարը կարող է չկանգնեցնել ոսկու թանկացումը 2020 թվականին։ Անկման ժամանակ երկու ակտիվները կարող են գործել որպես պաշտպանական ակտիվներ։ Հակառակ հարաբերակցությունը նրանց միջեւ խախտվել է յուրաքանչյուր ռեցեսիայի ժամանակ կամ անմիջապես դրանից հետո՝ 1981 թվականից սկսած։
Իհարկե, որոշ սպառողների պահանջարկը կտուժի գների աճի հետ կապված։ Ոսկերչական իրերի համաշխարհային գնումները 2019 թվականի առաջին երեք եռամսյակում նվազել են 5 տոկոսով՝ մինչեւ 1521 տոննա, համաձայն Metals Focus-ի տվյալների։ Աճող տնտեսական գրագիտությունը եւ տարբերակայնությունը նույնպես կարող են ազդել ոսկու օգտագործման վրա՝ որպես արժեքի (հարստության կուտակման) պահպանման միջոց Հնդկական ենթամայրցամաքում։ Ֆիզիկական ոսկու չինական ներմուծումը դանդաղում է։ Չինական մաքսատան տվյալներով՝ այն նվազել է 40 տոկոսով մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր՝ մեկ տարի առաջվա նույն ցուցանիշի համեմատ։ Սա առեւտրային պատերազմի բացասական ազդեցության հետեւանքն է։
Այնինչ, առաջարկի ռեակցիան սպառնալիք չի ներկայացնում՝ հաշվի առնելով ոսկու ոչ ճկուն առաջարկը։ Ոսկու արդյունահանման ոչ մեծ ընկերությունների բաժնետոմսերը (խաղ ոսկու բարձր բետայով) բարձրացել են մոտ 40 տոկոսով 2019 թվականի սկզբից մինչեւ նոյեմբեր, բայց ցանկացած նոր կապիտալ ներդրում անարդյունավետ կլինի շատ տարիներ։ Եթե հաջորդ տարին դրական լինի, որքա՞ն կարող է բարձրանալ ոսկու գինը։ 1972-ից ոսկու գնի դանդաղ ավելացումը աճի շրջանում կազմել է մոտ 19 տոկոս, միջինը մոտ է 26 տոկոսին։ Դա վկայում է այն մասին, որ մեկ ունցիան 1700 դոլարից մինչեւ 1800 դոլար մակարդակ կբարձրանա, եթե շուկաները սկսեն հաշվարկել ռեցեսիայի վրա։