Yerevan, 24.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաստանում գործող որեւէ լրագրող. Նիկոլ Փաշինյան

Politics

Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ընդունելության ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նախապես շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ ծնունդը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ շատ է բարձրացվում այն հարցը, թե սոցիալական ցանցերում ատելության խոսքի զոհ են դառնում լրատվամիջոցները եւ լրագրողները. «Դա լուրջ խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ այս առումով Կառավարությունը եւ ես անձամբ գտնվում եմ ճշգրիտ նույն իրավիճակում, ինչ լրատվամիջոցները։ Պատրաստ եմ, որ մենք համատեղ զբաղվենք այդ հարցով։ Լրատվամիջոցների դեմ տեղի ունեցող հարձակումների կամ գործունեությանը խոչընդոտող դեպքեր են, ցավոք սրտի, արձանագրվել։ Ընթանում է հետաքննություն եւ ես համոզված եմ, որ բոլոր դեպքերը պատշաճ կքննվեն։ Հնչում են կարծիքներ, թե այդպիսի հարձակումները կամ երեւույթները ուղղորդվում են կամ կազմակերպվում են իշխանությունների կողմից, ես կարող եմ ասել, որ այդպիսի բան  չի կարող լինել, եւ բացառվում է նման դրսեւորում»։

Անդրադառնալով լրատվամիջոցների եւ Կառավարության հարաբերություններին, վարչապետը նշեց.

«Լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում Կառավարության համար, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետեւ երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում իշխանության ներկայացուցիչները համար խոսել հարցերի մասին, որոնց սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարեւորագույնին՝ հասնել Կառավարության գործունեության հարյուր տոկոսանոց թափանցիկության։ Հանկարծ չմտածեք, թե Կառավարության գործունեությունը հարյուր տոկոսով թափանցիկ է նույնիսկ վարչապետի համար։ Ոչ թե անձից կախված, այլ պետք է արձանագրենք, որ որեւէ անձ չի կարող այդքան ինֆորմացիայի տիրապետել։ Լրատվամիջոցների գործունեությունը մեզ օգնում է, որ առավել թափանցիկ լինենք որպես Կառավարություն՝ հանրության առաջ»։

Փաշինյանն ասաց, որ լրատվամիջոցների գործունեությունն օգնում է, որ Կառավարության բոլոր անդամները լինեն առավել պրոֆեսիոնալ.

«Չեմ ուզում, որ ուղղակի տպավորություն ստացվի, թե ես մտածում եմ՝ ամեն ինչ պետք է թողել հենց այնպես ինչպես կա, որովհետեւ եթե մենք կարեւորում ենք իշխանության թափանցիկությունը, եւ այդ թափանցիկություն ապահովվող գործիքը լրատվամիջոցներն են, հարց՝ արդյոք տրամաբանական չէ՞, որ հանրությունը նույն կերպ թափանցիկություն ակնկալի ԶԼՄ-ներին»։

Նա խոսեց նաեւ լրագրող եւ խմբագիր եղած տարիների մասին.

«Երկար տարիներ եղել եմ լրագրող եւ խմբագիր։ Համոզված եմ, որ չեմ եղել ավելի լավ լրագրող, քան այսօր Հայաստանում գործող որեւէ լրագրող, չեմ եղել ավելի լավ խմբագիր, քան Հայաստանում գործող որեւէ խմբագիր, բայց կարող եմ վստահ ասել, որ ժամանակները, որոնցում դուք եք աշխատում լրագրող կամ խմբագիր՝ շատ ավելի լավն են։ Իմ կարծիքով Հայաստանում շատ կան մարմիններ, նախարարություններ, անգամ պաշտոնյաներ, որոնք այսօր աշխատում են այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ աշխատում էին 7 կամ 3 տարի առաջ։ Եվ այսօր Հայաստանում կան նաեւ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են այսօր այնպես, ինչպես 7 կամ 3 տարի առաջվա տրամաբանությամբ։ Կառավարության մասով ես արտահայտվել եմ եւ ասել եմ, որ դա շատ վատ եմ համարում եւ չեմ հանդուրժի, իսկ լրատվամիջոցների մասին չեմ ուզում գնահատական տալ, քանի որ դա յուրաքանչյուրի ընտրության իրավունքն է»։

 

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder