Դմիտրի Մեդվեդևը հաստատել և ՌԴ նախագահի ստորագրմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը
International newsՌուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայամանագիրը և այն ներկայացրել նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ կառավարության պաշտոնական կայքից: «Պայմանագիրը հ իմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանների մասին: Պայմանագիրը սահմանում է Ռուսաստանի օրենսդրությունից տարբերվող կանոնները' մաքսային սակագների կարգավորման, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության և կիրարկման, առևտրային ծառայությունների, հիմնարկների, գործունեության և ներդրումների իրականացման տեխնիկական կարգավորման ոլորտներում,- նշվում է ՌԴ կառավարության կայքում:
Հայաստանի Հանրապետության' Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայամանագիրը 2014 թվականի մայիսի 29-ին կազմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը' Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի պետական մարմինների հետ համատեղ: ՌԴ օրենքի համաձայն' պայամանգիրը ենթակա է վավերացման: Այն քննարկվել և հավանության է արժանացել Ռուսաստանի Դաշնության 2014 թվականի օգոստոսի 7-ի կառավարության նիստի ժամանակ: