Մահացած զինվորի հարազատները Կառավարության բակում են. ոստիկանների եւ նրանց միջեւ հրմշտոց տեղի ունեցավ (ուղիղ)
TVԿառավարության շենքի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հավաքվել էին ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատները, պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նշենք, որ պաշտպանության բանակի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել Արթուր Աջամյանը։
«Մենք մեր հույսը չենք կորցնում, մեր հույսը դնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Եթե հույսը մեռավ, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Եթե Նիկոլը չիջավ, մեզ պատասխան չտվեց։ Բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տեղյակ են։ Դեպքը պետք է բացահայտվել է։ Ես սրտից հիվանդ, անհեր երեխուն պահեցի, մեծացրեցի, ինչի՞ համար արեցի։Վաշտի հրամանատարն ո՞ւր է, մեռե՞լ է, ո՞ւր են իր սերժանտները։ Ինձ որ մի բան լինի, ո՞վ տեր կկանգնի»,- ասաց Աջամյանի մայրը։
Նրա փորձեց ոստիկանական պատը ճեղքել եւ մտնել Կառավարության շենք, ինչի արդյունքում տեղի ունեցավ հրմշոտ հարատազների եւ ոստիկանական ուժի միջեւ։
Հրմշտոցից հետո հավաքվածները որոշեցին փակել Կառավարության դիմացի ավտոճանապարհը, ինչը ոստիկանները թույլ չտվեցին։