ԱՄՆ-ը աշխատում է Ռուսաստանի հետ տեղեկատվական պատերազմի մարտավարության վրա
International newsԱՄՆ-ը աշխատում է տեղեկատվական պատերազմի մարտավարության վրա, որը կարող է օգտագործվել 2020թ․ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությանը դիմակայելու համար, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ներկա եւ նախկին պաշտոնյաներին։
ԱՄՆ կիբեռհրամանատարությունը (CyberCom) մտածում է ռազմավարություն, որը ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ընտրախավերին ցույց կտա, որ նրանց անձնական տեղեկատվությունը կարող է կոտրվել, եթե միջամտությունը շարունակվի։
Պաշտոնատար անձանց տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, թիրախ չի դառնա, քանի որ դա շատ սադրիչ կլինի։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, թե հետախուզական հանրության զեկույցը հայտնաբերել է, որ 2020թ․ Ռուսաստանի գլխավոր նպատակը կլինի ԱՄՆ-ում պառակտում մտցնելը։