Մեքսիկան Բոլիվիայի դեմ բողոք է ներկայացրել Միջազգային դատարան
International newsՄեքսիկան դիմել է Միջազգային դատարան՝ խնդրելով ապահովել Բոլիվիայում իր դիվանագիտական առաքելության հանդեպ հարգանքը։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդը, հայտնում է Reuters-ը։ Մեքսիկան Բոլիվիայի կառավարությանը մեղադրել է իր դիվանագետներին ահաբեկելու մեջ։
Երկու երկրների միջեւ հարաբերություններում սառնություն է մտել այն բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քաղաքական ապաստան տրամադրեց Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին։