Խաչատուրյան քույրերի վերահսկման թևնոցները կհանեն
International newsՀորը սպանելու մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը կհանեն վերահսկողության էլեկտրոնային թևնոցները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի վրայից հանվել է 21:00–ից մինչև առավոտյան 7–ը փողոց դուրս գալու արգելքը։
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը գտել է, որ մեղադրական դատավճռի մեջ Քրեադատավարական օրենսդրության «տեխնիկական» խախտումներ ու գործի մասնակիցների գործողությունների որակավորման հետ կապված սխալներ կան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորը սպանած Խաչատուրյան քույրերից երկուսին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։
Հիշեցնենք, որ երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին: Ռուսաստանի քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար, քանի որ նրա կողմից ֆիզիկական և սեռական բռնության են ենթարկվել: