Մահվան ելքով վրաերթ Երեւանում. Երիտասարդ աղջիկը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է
Event of the dayԵրեկ՝ դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Տիգրան Բաղդասարյանը իր վարած Lexus մակնիշի 362 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի 222/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքում հաշվառված Նարինե Բաղդասարյանին, ում տարիքը պարզվում է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Մարգարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Տ. Բաղդասարյանն աշխատում է «Տրանսունիվերսալ» ՓԲԸ-ի տնօրենի օգնական: