Հնդկաստանը 2034թ․ կարող է դառնալ երրորդ տնտեսությունն աշխարհում
EconomicsՀնդկաստանը կարող է դառնալ մեծությամբ չորրորդ տնտեսությունը 2026թ․ եւ երրորդ տնտեսությունը՝ 2034թ․, սակայն մի պայմանով, եթե հաջողված լինի համապատասխան բարեփոխումների անցկացման մեջ։ Այս մասին ասվում է վերլուծական փաստաթղթում, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայում բազավորված Տնտեսական եւ բիզնես- հետազոտությունների կենտրոնում (Centre for Economics and Business Research, CEBR), հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հնդկաստանը վստահաբար շրջանցել է եւ Ֆրանսիային, եւ Մեծ Բրիտանիային՝ 2019թ․ դառնակով մեծությամբ հինգերորդ տնտեսությունը աշխարհում։ Սպասվում է, որ 2026թ․ նա կարող է շրջանցել Գերմանիային եւ դառնալ մեծությամբ չորրորդ տնտեսությունը աշխարհում, իսկ 2034թ․ շրջանցել Ճապոնիային եւ դառնալ երրորդ տնտեսությունը»,- հաղորդվում է հետազոտության մեջ, որից հատվածներ է բերում The Economic Times-ը։
CEBR-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ առաջիկա 15 տարիների ընթացքում երրորդ տնտեսության տեղի համար ակտիվորեն կպայքարեն Ճապոնիան, Գերմանիան եւ Հնդկաստանը (իսկ առաջին եւ երկրորդ տեղի համար՝ ԱՄՆ-ը եւ Չինաստանը):
Խոսելով գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության 2024թ․ 5 տրլն դոլար ծավալով ՀՆԱ-ի հասնելու մտադրության մասին, CEBR-ի փորձագետները մատնանշում են, որ իրենց կարծիքով՝ երկիրը կկարողանա հասնել այդ ցուցանիշին, սակայն միայն 2026թ․։
Ընդ որում, հետազոտության մեջ նշվում է, որ հնդկական կառավարությունը տնտեսության զարգացմանն ուղղված որոշակի բարեփոխումներ է կատարում, սակայն այս ոլորտում հետագա հաջողության համար Հնդկաստանին պահանջվում են առավել արմատական վերակազմավորումներ։