ԱՄՆ-ը խոստացել է 2020թ․ շարունակել Իրանի դեմ պատժամիջոցները
International newsԱՄՆ-ը 2020թ․ կշարունակի Իրանի դեմ պատժամիջոցները, երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի կողմից սպառնալիքը թուլանում է եւ կթուլանա այսուհետ, հատկապես 2020թ․ մեր պատժամիջոցների խստացմանը զուգահեռ, եւ մենք ավելի ու ավելի կբարդացնենք իրավիճակը Իրանի տնտեսության մեջ»,- հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է նա։