Լիոնել Մեսին՝ մարզական լրագրողների վարկածով տարվա լավագույն մարզիկ
SportԿատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին Մարզական լրագրության միջազգային ասոցիացիայի (AIPS) կողմից ճանաչվել է 2019 թվականի լավագույն մարզիկ:
Տարվա լավագույն մարզիկին ընտրել են 102 երկրից 331 մարզական լրագրող: Լիոնել Մեսին ստացել է ընդհանուր ձայների 13.11 տոկոսը: Երկրորդ տեղում քենիացի մարմնամարզիկ Էլիուդ Կիպչոգեն է՝ 12.01 տոկոս ձայներով: Տարվա երրորդ լավագույն մարզիկ է ճանաչվել աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը ստացել է ընդհանուր ձայների 9.38 տոկոսը:
Տարվա լավագույն մարզուհի ճանաչվել է ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլսը: Երկրորդ տեղում ամերիկացի կին ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ջամայկան ներկայացնող մարմնամարզուհի Շելի-Էն Ֆրայզեր-Պրայսը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՖԻՖԱ-ի և France Football-ի վարկածով: