Թրամփն առաջին անգամ հայտնվել է ամերիկացիների «հիացմունքի վարկանիշում»
International newsԱմերիկացիները նախկին նախագահ Բարաք Օբամային նույնքան «հիանալի» են համարում, որքան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Գելլափ հասարակական կարծիքի ինստիտուտում ամենամյա հարցում են անցկացրել, եւ ԱՄՆ բնակիչները նշել են այն մարդու անունը, որով հիացել են 2019 թվականին:
Արդյունքում առաջին տեղը զբաղեցրել են Թրամփն ու Օբաման: Նրանք հավաքել են ձայների 18 տոկոսը: Ընդ որում, եթե Թրամփը ցուցակում եղել է առաջին անգամ, ապա նախկին նախագահով հիանում են արդեն 12 տարին անընդմեջ:
Ամերիկացիների եւս 11 տոկոս հիանում է իր հարազատներով:
Կանանց շրջանում ամենամեծ ճանաչվածության է արժանացել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման: Մելանյա Թրամփն այս տարի երկրորդ տեղում է : Երրորդ տեղում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Ամերիկացիները 2019 թվականին հիացել են հետեւյալ մարդկանցով՝
1. Դոնալդ Թրամփ, Բարաք Օբամա
2. Բիլլի Գրեմ՝ հայտնի կրոնական եւ հասարակական գործիչ
3. Ռոնալդ Ռեյգան (ԱՄՆ 40-րդ նախագահ)
4. Ջիմի Քարթեր (ԱՄՆ 39-րդ նախագահ)
5. Հռոմի պապ