Հիլարի Քլինթոնը նշանակվել է Բելֆասթում Թագավորական համալսարանի կանցլեր
International newsԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշանակվել է որպես Բելֆասթում Թագավորական համալսարանի կանցլեր: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուն կդառնա 175-ամյա համալսարանի առաջին կին ռեկտորը, հաղորդում է Reuters-ը:
2009-2013 թթ. պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Քլինթոնն այցելել է Բելֆասթ 1998 թվականի «Ավագ ուրբաթ» փխրուն խաղաղ համաձայնագիրը սատարելու համար, որն օգնել էր Բիլ Քլինթոնին եւ վերջ դրել կաթոլիկ նացիոնալների, որոնք ձգտում էին Իռլանդիայի հետ միությանը, եւ պրոտեստանտների, որոնց ցանկանում էին, որ Հյուսիսային Իռլանցիան մնա Միացյալ Թագավորության մաս, միջեւ 30-ամյա բռնությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Թագավորական համալսարանի ռեկռոր. մի վայր, որի հետ ես շատ կապված եմ եւ որի հետ ամուր հարաբերություններ եմ ձեւավորել այս տարիների ընթացքում»,-նշել է Քլինթոնն իր հայտարարության մեջ:
Քլինթոնը դարձել է համալսարանի 11-րդ ռեկտորը: Նա կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդող հինգ տարիների ընթացքում, ինչը ենթադրում է գիտական աստիճան ունեցող անդամների նիստերի ժամանակ նախագահություն եւ համալսարանի դեսպանի ու խորհրդականի գործառույթների իրականացում: