Նավթի գները բարձրացել են՝ Կասեմ Սուլեյմանիի զոհվելու մասին լուրերի հիման վրա
EconomicsՆավթի գները բարձրացել են ԱՄՆ ավիահարվածների պատճառով իրանցի զորահրամանատար Կասեմ Սուլեյմանիի մահվան լուրերով պայմանավորված։ Brent տեսակի նավթի գինն ավելացել է 3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 68,25 դոլարի, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ https://www.rbc.ru
Ժամը 5.40-ի պահին Brent նավթի առավելագույն գինը հասել է մեկ բարելը 68,86 դոլարի։