Մերձավոր Արեւելքում պատերազմն արդյոք Թրամփին կօգնի ընտրություններում հաղթել
International newsԵթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես կարծում է, որ Մերձավոր Արեւելքում նոր պատերազմն իրեն կարող է օգնել ընտրություններում հաղթել, ապա անհրաժեշտ է, որ նա երկու անգամ մտածի, հայտնում է Washington Post-ը:
Իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանելու վիճելի որոշումից հետո Թրամփի քննադատները մտահոգությամբ հիշեցրին նրա նախկին հայտարարությունները Իրանի դեմ պատերազմի քաղաքականության մասին: 2011 եւ 2012 թվականներին Թրամփը քանիցս կանխատեսել է, որ Բարաք Օբաման հարձակվելու է Իրանի վրա, որովհետեւ դա նրա վերընտրվելու միակ միջոցն է: Թրամփը կրկնակի սխալ էր. հարձակում տեղի չունեցավ, եւ Օբաման, միեւնույն է, հաղթեց:
Բայց քանի որ նա ինքը բախվում է վերընտրվելու բարդ մաթեմատիկային եւ Իրանի հետ դիմակայությանը, արժե մտածել այն մասին, թե արդյոք Թրամփը կարող է համանման հաշվումներ կատարել իր համար՝ այդ մտքերը որքան էլ ցինիկ չլինեն:
Հիմքեր չկան ենթադրելու, որ դա կօգնի:
Քաղաքական վերլուծաբանները հաճախ են խոսում «դրոշի շուրջ հանրահավաքի» էֆեկտի մասին, որը տեղի է ունենում, երբ Միացյալ Նահանգները հարձակումների է ենթարկվում կամ նոր ռազմական ընկերություններ է գործարկում: Եվ դրա մեջ ինչ-որ բան կա: Բայց դա հիմնականում երկար չի տեւում, եւ քիչ են այն բանի ապացույցները, որ դա իսկապես որեւէ նախագահի օգնել է վերընտրվելիս հաղթել:
Ամենավերջին օրինակը Իրաքում պատերազմն էր, որը Ջորջ Բուշը սկսեց 2003 թվականի մարտին: Ըստ Gallup-ի տվյալների՝ նրա հավանության վարկանիշը ներխուժումից առաջ 58 տոկոսից մինչեւ 71 տոկոս աճեց դրանից անմիջապես հետո: Բայց ընդամենը 4 ամիս անց վերադարձավ 58 տոկոսի, եւ չնայած 2003-ի վերջին Սադամ Հուսեյնին բռնելուն, 2004 թվականի ընտրությունների նախօրեին նրա վարկանիշը կազմում էր 48 տոկոս:
Այդ ժամանակ պատերազմին հավանությունը միջին էր. հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների 51 տոկոսը հավանություն է տվել պատերազմի դիմելու որոշմանը, բայց 52 տոկոսը համարել է, որ այն «վատ» է ընթանում: Չնայած Բուշը վերընտրվեց, պատերազմը չէր դիտարկվում որպես ակտիվ, եւ դա, վերջին հաշվով, դարձավ նրա ժառանգության սեւ նշանը:
Նրա հայրն է՛լ ավելի մեծ հարված ստացավ Իրաքում պատերազմ սկսելու որոշման պատճառով: 1991 թվականի հունվարին «Փոթորիկ անապատում» գործողության գործարկումից հետո Բուշ ավագի աջակցության վարկանիշը 64 տոկոսից աճեց մինչեւ 82 տոկոս եւ վերջնարդյունքում ապշեցուցիչ 89 տոկոսի այն բանից հետո, երբ առաքելության հաջողությունը դարձավ միանգամայն ակնհայտ:
Այդուհանդերձ, 1991 թվականի հոկտեմբերին այս էֆեկտն անհետացավ, իսկ 1992 թվականի հունվարին՝ պատերազմը սկսելուց մեկ տարի անց, Բուշի վարկանիշը 50 տոկոսից քիչ էր:
Տեղափոխվենք ապագա, Իրանի դեմ պատերազմի ցանկության ապացույցներն առայժմ քիչ են: Հուլիսին անցկացված Gallup-ի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների միայն 18 տոկոսն է աջակցել ռազմական գործողությունները: Մեկ այլ հարցում ցույց է տվել, որ 57 տոկոսը հանդես է եկել ռազմական գործողությունների դեմ, եթե Իրանն առաջինը չհարձակվի:
Այս թվերը կարող են փոխվել հանգամանքներից կախված. օրինակ՝ հուլիսյան հարցման ժամանակ ամենավերջին խոշոր իրադարձությունը Իրանի կողմից վառելանյութի ուղարկումն էր Սիրիա: Բայց հիմքեր չկան ենթադրելու, որ նոր պատերազմը կստեղծի այդպիսի համախմբված արդյունք: Պատճառներից մեկը Իրաքում եւ Աֆղանստանում երկարատեւ ջանքերի հետեւանքով պատերազմից հոգնածությունն է, որն իր Թրամփի խոսքով՝ մարմնավորում է Մերձավոր Արեւելքից հեռանալու անհրաժեշտությունը: Մյուսն այն փաստն է, որ գրեթե ոչ մի բան չփոխեց Թրամփի աջակցության վարկանիշը: Այն 30-40 տոկոսի մակարդակում մնաց պաշտոնավարելու գրեթե ամբողջ շրջանում:
Այս ամենը միավորեք մինչեւ ընտրությունները մնացած ժամանակի եւ Իրանի նման զարգացած երկրի հետ պատերազմի անկանխատեսելիության հետ, եւ պատմությունը ցույց է տալիս, որ Թրամփը, հնարավոր է, կցանկանա մտածել այն մասին, թե ինքը որքան է սխալվել 2011 եւ 2012 թվականներին: