Սուրեն Պապիկյանը գործարարներին կոչ է անում մասնակցել Վանաձորի բարեկարգմանը
EconomicsՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ շրջայց է կատարել Վանաձոր քաղաքում:
«Այժմ գտնվում ենք Լոռու մարզի կենտրոն Վանաձոր քաղաքում, Վանաձորի կենտրոնական այգում, խորհրդային տարիներին այն բավական պոպուլյար է եղել, ներկայումս այն, իհարկե, հեռու է իր վաղեմի հռչակը ունենալուց: Այժմ Լոռու մարզպետի եւ Վանաձորի քաղաքապետի հետ շրջում ենք Վանաձորի փողոցներում, նպատակը Վանաձորը դարձնել Հայաստանի երկրորդային կարեւոր տնտեսական կենտրոններից մեկը, այն է` վերականգնել նրա վաղեմի տնտեսական հռչակը եւ պետք է հասկանանք` զարգացման ինչ տեսալական պետք է դրվի հիմքում»,-ասել է նա:
«Կոչ եմ անում գործարարներին առաջիկա ամիսներին դրսեւորեն որոշակի ակտիվություն, որովհետեւ պետություն- գործարար ակտիվությունը նույնպես հնարավոր է»,-ասել է նա:
Նա նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով.
«2020 թվականը ենթակառուցվածքների զարգացման ծրագրերով ևս չի զիջելու նախորդ տարվան, եթե ոչ` գերազանցելու:
Մասնավորապես, Վանաձորում նախատեսում ենք վերականգնել միջպետական ճանապարհին կապվող Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի տարանցիկ փողոցները:
Այսօրվա վանաձորյան շրջայցի ընթացքում հասցրեցինք լինել Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում և ուսումնասիրել ծրագրի իրականացման հնարավորությունները:
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:
Կրկին հորդորում եմ ներդրողներին մասնակից դառնալ Վանաձորում ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման մեր նախաձեռնությանը և նպաստել հանրապետության երրորդ քաղաքի տնտեսական թռիչքին»: