Հարձակում Քենիայում ամերիկյան ռազմաբազայի վրա. սպանվել է 3 զինծառայող
International newsՔենիայում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետեւանքով կան զոհեր: Սպանվել է ԱՄՆ ռազմական ծառայության մեկ աշխատակից եւ պայմանագրային երկու զինծառայող, հաղորդում է BBC News-ը:
Նշվում է, որ հարձակման հետեւանքով վիրավորվել է եւս երկու մարդ:
«Տուժած ամերիկյացիները կայուն վիճակում են եւ տարհանվում են»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրերին հայտնի է դարձել Քենիայում ԱՄՆ ՌԾՈւ բազայի վրա հարձակման մասին:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդայի» հետ: