Ավստրալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 25-ի
International newsԱվստրալիայի հարավ-արևելյան հատվածում բռնկված անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության պաշտոնական կայքում:
Համաձայն հրապարակման՝ հրդեհների հերթական զոհն է դարձել 71-ամյա մի տղամարդ, որը նախկինում համարվում էր անհետ կորած:
Այժմ նահանգի տարածքում գրանցված է 136 անտառային հրդեհ, որոնցից 69 տեղայնացված չեն: Կրակի դեմ պայքարում են ավելի քան 2,5 հազար հրշեջներ, 100 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ 90 ինքնաթիռ: Նահանգում արգելվել է կրակ վառելն և անտառ այցելելը: