«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի
SportԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Իգոր Կոլիվանովը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
51-ամյա Կոլիվանովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։