16-ամյա աղջկա սպանության կասկածյալը ծառայում է ՊՆ-ում
Event of the dayՀունվարի 5-ի գիշերը Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված երիտասարդը ծառայում է ՊՆ-ում:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Գյումրի քաղաքում հաշվառված 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն է, որը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին՝ Ժամը 23-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։