Վթար՝ Երեւան-Սեւան ճանապարհին․ 8 մարդ տուժել է․ տուժածների թվում երկու երեխա կա
Event of the dayՀունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ եւ արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) եւ «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ.-ն, ուղեւորները՝ Զինա Մ.-ն (ծնված 1965 թ.) եւ Ինգա Ա.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետեւ Դ. եւ Զ. Մ.-երը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ռիտա Մ.-ն (ծնված 1993 թ.), Անգելինա (ծնված 2013 թ.), Աննա (ծնված 2012 թ.), Աիդա (ծնված 1970 թ.) եւ Ահարոն (ծնված 1968 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Բժիշկները Դավիթ եւ Զինա Մ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա.-ի, Ռիտա Մ.-ի, Անգելինա, Աննա եւ Ահարոն Գ.-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ.-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: