ՖՈՏՈ. «Օրենքով գող» է ձերբակալվել, նա հայ է
International newsՈւկրաինա անօրինական մուտք գործելու համար Կիևում ձերբակալվել է «օրենքով գող» 57-ամյա Կամո Մոսկովսկին (Կամո Եղիազարով): Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Կամո Մոսկովսկին, ով հանդիսանում է ՌԴ-ի քաղաքացի, դատարանի որոշմամբ՝ վերջինս 6 ամսով տեղափոխվել է արտասահմանցիների ժամանակավոր կացության կենտրոն:
Ուկրաինական ոստիկանության տվյալներով՝ Կամո Մոսկովսկին ապօրինաբար հատել է երկրի սահմանը՝ ՌԴ-ում «հանցավոր աշխարհում բարձր դիրք գրավելու» մասին օրենքի շրջանակներում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով: Ոստիկանությունից հայտնել են, որ քրեական հեղինակությանը ձերբակալել են դեկտեմբերի 5-ին: Դիտարկվում է նրա հարկադիր արտաքսման հարցը՝ 5 տարի ժամկետով Ուկրաինա մուտք գործելու արգելքով: