Համաշխարհային առաջնորդները մեկնել են Օման նոր սուլթանի հետ հանդիպելու
International newsԿիրակի համաշխարհային առաջնորդները մեկնել են Օման պետության նոր սուլթան Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդի հետ հանդիպման, հաղորդում է Associated Press-ը:
Օմանի նոր ղեկավարի հետ հանդիպելու նպատակով Մասկատ ժամանած պետությունների ղեկավարներից են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ բրիտանական թագաժառանգ արքայազն Չարլզը, Քուվեյթի էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ինչպես նաեւ Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին:
Օման են ժամանել նաեւ Բահրեյնի թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան եւ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանն ու այլոք:
Նախօրեին հայտնի էր դարձել Օմանի սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալ Սաիդի՝ երկարատեւ հիվանդության հետեւանքով մահվան լուրը:
Օմանի նոր սուլթան է դարձել պետության մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդը: