Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հրաժարական է տվել
International newsԱբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան որոշում է կայացրել վայր դնել իր լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը ընթերցել է նախագահի ամառանոցի մոտ հավաքվածների համար երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տեղեկացնում եմ ձեզ, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները հանուն երկրում կայունության պահպանման»,-հայտարարել է նա՝ մեջբերելով Հաջիմբայի հայտարարությունը:
Նախագահի հրաժարականի մասին պաշտոնական կայքում տեղեկատվություն առայժմ չկա:
Հանրապետության խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան եւս հաստատել է ՏԱՍՍ-ին Աբխազիայի նախագահի հրաժարականի մասին լուրը: Երկրի ղեկավարի պարտականությունները կկատարի, հավանաբար, երկրի վարչապետը, սակայն այդ հարցը վերջնականապես կլուծվի բանակցություններից հետ, հավելել է նա:
Կիրակի նախագահի կառավարական ամառանոցի մոտ հավաքվել էին ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ: Հաջիմբայի հրաժարականի մասին Շամբայի խոսքերը նրանք ողջունել են սուլոցներով, ծափահարություններով, կրակելով օդ, որից հետո սկսել են հեռանալ: