Միլիոնավոր իսպանացիներ բողոքի ցույցեր են անցկացրել հանուն երկրի միասնության
International newsՄիլիոնավոր իսպանացիներ, տարբեր գաղափարախոսության մարդիկ, կիրակի՝ հունվարի 12-ին, մասնակցել են բողոքի ցույցերի հանուն միասնության, դեմոկրատական պետության նորմերի եւ օրենքների, հաղորդում է DW-ը:
Քայլերթերն ու հանրահավաքները, որոնք կազմակերպվել են «Իսպանիան գոյություն ունի» անունով քաղաքացիական հարթակի կողմից, անցկացվել են թագավորության գրեթե բոլոր քաղաքներում: Ցույցերի առիթ էր կրկին ձեւավորվող կոալիցիոն կառավարության ծրագրերի կապակցությամբ բնակչության մտահոգությունը: Դրա կազմում կներառվեն Իսպանական սոցիալիստական աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները, «Պոդեմոս» («Մենք կարող ենք») կուսակցությունից ծայրահեղ ձախ պոպուլիստներն ու կոմունիստները:
Ամենախոշոր ցույցը տեղի է ունեցել Մադրիդում՝ Սիբելես հրապարակում: Դատելով մասնակիցների կարգախոսերից եւ ելույթներից՝ իսպանացիներին առանձնակի մտահոգում են ապագա վարչապետ սոցիալիստ Պեդրո Սանչեսի պայմանավորվածությունները Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ: Հունվարի 7-ին Սանչեսի երդմնակալությանն աջակցելու փոխարեն նրանց խոստացել են բանակցություններ եւ կատալոնացիների շրջանում հարցում անցկացնել Իսպանիայի կազմում հետագայում ներառված լինելու մասին: Եւ դա այն դեպքում, երբ սահմանադրությունը թույլ չի տալիս երկրի մասնատումը:
«Միասնական իսպանիան անպարտելի է»,-վանկարկում էին հանրահավաքի մասնակիցները: