Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ. Տաթևիկ Ռևազյանը՝ դեպի Իրան չվերթների մասին
TVՈրպես քաղավիացիայի կոմիտե մենք պարտավոր ենք հայտարարել որեւէ ռիսկ, որ կարող է առաջանալ չվերթի ընթացքում: Այս մասին այսօր` հունվարի 13-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` անդրադառնալով դեպի Իրան չվերթի հետաձգմանը:
«Բայց ի վերջո ավիաընկերությունը, թռիչքային անվտանգության պատասխանատուն ինքն է որոշում կայացնելու` ինքը մեր ռեկոմենդացիներին լսելու է, թե` ոչ: Մենք տենց հայտարարություն չէինք անի, եթե որեւէ վտանգ չլիներ: Այսինքն մենք համագործակցում ենք միջազգային կառույցների հետ շատ սերտորեն եւ այդ ռեկոմենդացիները գալիս են միջազգային կառույցներից, որ հիմա չարժի Պարսկաստանի օդային տարածքով թռնեն եւ պետքա զգույշ լինել»,-ասաց նա:
Ռեւազյանը նշեց, որ Իրանում կործանված ինքնաթիռի հետ կապված այս պահին քննություն է ընթանում եւ դրա համար մենք պարտավոր ենք զեկուցել, որ վտանգ կա, մինչեւ քննության արդյունքները չլինեն: