Պակիստանում եւ Աֆղանստանում ցուրտը դարձել է 100-ից ավելի մարդու մահվան պատճառ
International newsՊակիստանում եւ Աֆղանստանում ցուրտը դարձել է 100-ից ավելի մարդու մահվան պատճառ։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, Պակիստանում 75 մարդ զոհվել եւ 64 մարդ վնասվածքներ է ստացել, մի քանի մարդ անհայտ կորել է, Աֆղանստանում ցրտի զոհ է դարձել 39 մարդ։
Պակիստանյան Քաշմիրը ամենաշատն է տուժել, 55 մարդ զոհվել եւ 10 հոգի անհայտ կորել են, ասվում է Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչության հայտարարությունում։ Ուժեղ ձյունը դարձել է ձնահյուսերի պատճառ Քաշմիրի Նիլում հովտում, ինչի հետեւանքով զոհվել է 19 մարդ։
Եղանակի պատճառով փակ են դպրոցներն ու մի քանի ճանապարհներ։ Բելուջիստան նահանգի հարավ-արեւելքում առնվազն 20 մարդ զոհվել է առանձին միջադեպերի պատճառով՝ կապված եղանակի հետ։ Զոհվածների մեծ մասը կանայք են եւ երեխաներ։ Հարյուրավոր մարդիկ հայտնվել են աղետալի վիճակում։
Աֆղանստանում ձյունը ավերել է ավելի քան 300 տուն։ Ամենից շատ տուժել են հարավային Ղանդահար, Գիլմենդ, Զիբուլ նահանգները եւ Գերաթի արեւմտյան մասը։
Գերաթում յոթ մարդ, բոլորը՝ նույն ընտանիքից, ներառյալ երեխաները, զոհվել են տանիքի փլուզումից։