Ընդգծված աչքեր, մեղմ շուրթեր․ Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ ու վառ կերպարում։ Ժաննան կրում է ճերմակ վերնաշապիկ։ Կերպարը դերասանուհին համադրել է մեծ աքսեսուարի՝ ականօղի հետ։ Երիտասարդ դերասանուհին վառ շպարով է։ Հրապարակմանը կից Ժաննան գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բավականին ակտիվ են գտնվել՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Թագուհի»,«Հրաշք», «Իմ տիկնիկ»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին ներկայացել էր ոճային ու հմայիչ կերպարում։ Ժաննան կրում էր սեւ երանգի հագուստ․ կաշվե տաբատ, բաճկոն, կիսաերկարաճիտներ։ «Գեղեցիկ», «Հիանալի», «Շատ գեղեցիկ եւ հմայիչ», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել էին դերասանուհու երկրպագուները։