Գերմանիայի ԱԳ նախարարը քննադատել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշում գործադրելու» ԱՄՆ-ի քաղաքականությունը
International newsԳերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը քննադատության է ենթարկել Թեհրանի նկատմամբ «առավելագույն ճնշում գործադրելու» քաղաքականությունը, որը վարում է Վաշինգտոնը, գրում է DW-ը:
«Սպառնացող ժեստերն ու ռազմական գործողությունները ոչինչ չեն փոխել» Իրանի իշխանությունների վարքագծում, հայտարարել է նախարարը Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ հունվարի 19-ին:
«Մենք չպետք է սպասենք նրան, որ կարծես արտաքին կողմից հրահրելու միջոցով ռեժիմը փոխելու հետ մեկտեղ իրավիճակն Իրանում մեխանիկորեն կբարելավվի: Մեկ այլ վայրում՝ Իրաքում, դա արդեն օրինաչափորեն ձախողվել է»,-ընդգծել է Մասը:
Նախարարի կարծիքով՝ Թեհրանի հետ երկխոսության դադարեցումը չի բարելավի իրանցիների դրությունը: Հայկո Մասն առաջարկում է շարունակել Իրանի հետ շփումն ու պահանջել պահպանել երկրում մարդու իրավունքները: «Ամեն դեպքում միայն սպառնալիքներն ու ռազմական հակամարտության լարումը եւս ապարդյուն էին: Մենք ցանկանում ենք կանխարգելել Մերձավոր Արեւելքում մասշտաբային հրդերը: ԵՄ-ը շեշտը դնում է դիվանագիտության վրա էսկալացիայի փոխարեն»,-հիշեցրել է նախարարը:
Նա քննադատել է Վաշինգտոնին, որ վերջինս միակողմանի կարգով դուրս է եկել միջուկային գործարքից եւ «առավելագույն ճնշում» է գործադրում Թեհրանի նկատմամբ: Միեւնույն ժամանակ Հայկո Մասը կոչ է արել Իրանի իշխանություններին անհապաղ վերադառնալ Համատեղ համապարփակ գործողությունների պայմանագրի դրույթների կատարմանը: Բացի այդ, նախարարը քննադատել է Իրանում հակակառավարական ցույցերի կոշտ ճնշումը: «Այն, թե ինչպես են ուժայինները վարվում ցուցարարների հետ, բացարձակապես անընդունելի է, եւ մենք միանշանակ դատապարտում ենք այդ գործողությունները: Թեհրանում կառավարությունը չի կարող այդկերպ վարվել մարդու իրավունքների հետ, ինչպես դա կատարվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում»,-նշել է Մասը: