Ինքնասպանություն գործած տղան ամուսնացած էր, ուներ որդի
Event of the dayԵրեկ երեկոյան՝ 22:45-ին, ոստիկանությունը շտապօգնության կայանից հաղորդում է ստացել, որ Արմավիրի մարզի Այգեվան համայնքի դաշտում ծառից մարդ կա կախված։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնասպանություն գործած 21 ամյա տղան ամուսնացած էր և մեկ որդի ուներ:
«Նա նորմալ ընտանիքից էր, զբաղվում էր հողագործությամբ ու անասնապահությամբ: Ապրում էր իր ընտանիքի, ծնողների ու մեծ եղբոր հետ: Գյուղում նրան բոլորը գիտեն որպես հավասարակշռված, ծնողներին լսող, խելացի մարդ: Թե ինչ է պատահել՝ ոչ ոք չգիտի»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա նաև պատմեց, որ ինքնսապանություն գործած երիտասարդը գրություն է թողել՝ գրելով որ ոչ ոք մեղավոր չէ իր ինքնասպանության մեջ. «Նա գրել է, որ ինքն այդպես ապրել չի կարող»: