Հաստատվել է Վան Գոգի ինքնանկարներից մեկի բնօրինակ լինելը
CultureՀաստատվել է Վան Գոգի 1889թ․ ստեղծված ինքնանկարներից մեկի բնօրինակ լինելը, հայտնում է Euronews-ը։ Այն նաեւ անվանում էին «տարօրինակ ինքնանկար», եւ շատ մասնագետներ էին կասկածում, որ դրա հեղինակը մեծ իմպրեսիոնիստն է։
Արդյունքում կտավը, որ պահպանվում էր նորվեգական Օսլոյի Արվեստի ազգային թանգարանում, ուղարկել են փորձաքննության՝ Ամստերդամ, որտեղ աշխատում են Վան Գոգի ստեղծագործության լավագույն մասնագետները։ Նրանք էլ կայացրել են իրենց վճիռը։
Փորձագետները, օգտագործելով գիտական մտքի վերջին ձեռքբերումները, կարողացել են ապացուցել «տարօրինակ» դիմանկարի ստեղծման ամսաթիվը՝ պարզելով, որ հենց այդ նկարի մասին է հիշատակում Վինսենթ Վան Գոգը եղբորը՝ Թեոյին գրած նամակում։
Այնուհետեւ նրանք ուսումնասիրել են կտավի ոճը, պիգմենտային կազմը եւ այլ մանրամասներ։ «Երկար տարիներ ենթադրվում էր, որ դա Վան Գոգը չէ։ Եւ այդ թեզը պաշտպանում էին, քանի որ ինքնանկարի տրամադրությունը շատ է տարբերվում այն աշխատանքներից, որ ստեղծվել են Ֆրանսիայի հարավում, Սան Ռեմի դե Պրովանսում։ Մենք ուսումնասիել ենք այն ամենը, ինչ հնարավոր է ուսումնասիրել՝ կրկին նայելով ողջ կտավը։ Դա թույլ տվեց լույս սփռել շատ լրացուցիչ մանրամասների վրա»,- նշել է Վան Գոգի ստեղծագործության առաջատար հետազոտող Լուիս Վան Տիլբորգը։