Երբ կկարողանաք Դուք ամուսնանալ․ Ի՞նչ են պատմում Ձեր ափի գծերը
LifestyleԱփի վրա են գտնվում 4 հիմնական գիծ՝ խելքի, սրտի, ճակատագրի և կյանքի: Գուշակել պետք է ըստ դոմինանտ ձեռքի: Այսինքն, եթե աջլիկ է՝ աջ ձեռքով, իսկ ձախի հետ միայն համեմատել:
1. Սրտի գիծ
Բացի սիրային կապվածությունից, այս գիծը վկայում է մարդու էմոցիոնալության, ստեղծագործական ունակությունների նաև սրտային հիվանդությունների առկայության մասին: Կոր գիծը վկայում է մարդու իմպուլիսվության մասին, ուղիղը՝ ընդհակառակը, էմոցիոնալ զսպվածության և ռացիոնալ խելքի մասին: Եթե սրտի գիծը ավարտվում է միջնամատի և ցուցամատի արանքում, ապա մարդուն հաջողություն է սպասվում սիրային հարաբերություններում և ընտանեկան կյանքում: Էգոիստ մարդուն բնութագրում է սրտի գիծը, որն ավարտվում է միջնամատի տակ, իսկ սիրառատ մարդկանց մոտ այդ գիծը ավարտվում է միջնամատի և մատնեմատի արանքում կամ ունի բազմաթիվ մանր նրբագծեր: Ընդհատվող գծեր՝ հարաբերություններում ցավ և պրոբլեմներ, սրտի և կյանքի հատվող գծերը խոսում են մարդու խոցելի բնույթի մասին:
2. Խելքի գիծ
Խելքի խորը և ուղիղի գիծը՝ պրակտիկության նշան է: Ուղիղ մինչև կենտրոն, իսկ հետո թեքված դեպի ներքև գիծը վկայում է լավ երևակայության և ստեղծագործական ունակությունների մասին: Խելքի գծի և սրտի գծի հատում նկատվում է զգուշավոր և մի փոքր կոնսերվատիվ մարդկանց մոտ: Խելքի գծի ճյուղավորումը խոսում է ստեղծագործական ունակությունների, գրելու տաղանդի մասին, իսկ բազմաթիվ շտրիխները՝ սպասվող ճակատագրական որոշումների մասին:
3. Կյանքի գիծ
Սկսվում է այդ գիծը բութ մատի և ցուցամատի մեջտեղից: Այս գիծը խոսում է ոչ այդքան կյանքի տևողության, որքան մարդու մեջ առկա էներգետիկ պոտենցիալի և դիմացկունության մասին: Կյանքի կարճ գիծը՝ չի վկայում կյանքի կարճ տևողության մասին, այլ խոսում է թույլ ֆիզիկական դիմացկունության մասին: Որքան խորը և վառ է արտահայտված կյանքի գիծը՝ այնքան լավ: Եթե զուգահեռ կյանքի գծին անցնում է բարակ մեկ կամ երկու գիծ՝ դա շատ լավ նշան է: Այդ գծերը՝ պահապան հրեշտակներն են: Կյանքի գծում ընդհատումները՝ ճակատագրական փոփոխություններն են: Հստակ կյանքի գծեր լինում են ուժեղ և անկախ մարդկանց մոտ, իսկ եթե այդ գիծը ունի շղթայի տեսք՝ դուք կախվածություն ունեցող և ոչ այդքան ինքնավստահ մարդ եք: Վատ նշան է համարվում, երբ կյանքի գիծը հատվում է գլխի և սրտի գծերի հետ:
4. Ճակատագրի գիծ
Ճակատագրի գծով կարելի է դատել հասարակության մեջ մարդու հաջողության, նրա կարիերայի հեռանկարների, նաև ճիշտ որոշումներ կայացնելու ունակության մասին: Այդ գիծը սկսում է դաստակից քիչ վերև և բարձրանում է միջնամատի և ցուցամատի մոտ: Երկար և հստակ արտահայտված գիծը խոսում է վճռականության և անկախության մասին: Նաև դա երկարակեցության նշան է: Ընդհատումները այդ գծում՝ նշանակում են մասնագիտական փոփոխություններ: Այդ գծի վերջում ճյուղավորումը՝ հաջողության և երջանկության նշան է: Ճակատագրի գիծը վերջանում է ցուցամատի մոտ՝ խոստանում է բարեկեցություն և հարստություն: Իսկ եթե այն վերջանում է մատնեմատի մոտ՝ պետք է ընտրել ստեղծագործական մասնագիտություն: Այսինքն, նրանց մոտ, ում այդ գիծը գնում է դեպի ճկույթ, շփվող մարդ են, բայց կարող են սննկանալ և անհաջողություններ ունենալ:
Խիրոմանտիան իրոք կարող է շատ ճիշտ գուշակել մարդու բախտը, բայց պետք չէ շատ տխրել, եթե ձեզ մոտ ոչ այդքան լավ կանխատեսում է ստացվել: Հիշեք, որ ձեր բախտը ոչ միայն ձեր ափի վրա է, այլ նաև ձեր ձեռքերում:
Նաև հիշեք, մենք ընդամենը ներկայացնում ենք և ոչ մի դեպքում չենք մատուցում այս ինֆորմացիան որպես բացարձակ ճշմարտություն: Հավատա՞լ այս ամենին, թե՞ ոչ՝ որոշում եք ինքներդ: