Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին առաջարկել է անվտանգության համատեղ միջոցառում անցկացնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով՝ այդպիսի հանդիպումը հսկայական դեր կարող է խաղալ արդիական մարտահրավերների եւ սպառնալիքների պատասխանների համատեղ որոնումներում։
«Պետք է զգոն լինել եւ բաց չթողնել, չանտեսել, երբ առաջանում են ատելության, շովինիզմի, հակեսեմիտիզմի առաջին ծիլերը, երբ ակամա սկսում են խրախուսել քսենոֆոբիան եւ նման կարգի երեւույթները։ Անցյալը մոռանալը, սպառնալիքների հանդեպ անտարբերությունը կարող են սարսափելի հետեւանքներ ունենալ։ Մենք պետք է արիություն ունենանք ոչ միայն այդ մասին ուղիղ խոսելու, այլեւ անելու ամեն բան, որ պաշտպանենք եւ պահպանենք խաղաղությունը։ Դրա օրինակ, իմ կարծիքով, կարող են եւ պետք է ծառայեն ՄԱԿ հինադիր-երկրները։ Հինգ տերություններ, որոնք հատուկ պատասխանատվություն են կրում քաղաքակրթության պահպանման համար»,- հայտարարել է Պուտինը Իսրայելում՝ ելույթ ունենալով Հոլոքոստին նվիրված համաշխարհային համաժողովում։
Նա առաջարկել է միջոցառում անցկացնել Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Նա հնարավոր հանդիպումն անվանել է կարեւոր եւ խորհրդանշական՝ կապված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի եւ ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակի հետ։
Իսրայելում անցկացվող համաժողովը նվիրված է խորհրդային զորքերի կողմից 1945թ․ հունվարի 23-ին նացիստական «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին։