Yerevan, 17.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սիրային հորոսկոպ, իմացեք արդյոք համապատասխանում եք նրան

Lifestyle

Խոյ կին (մարտի 21- ապրիլի 19) Խոյ կանայք ուժեղ են ու շիտակ: Նրանց մոտ լավ զարգացած է անկախության զգացումը: Բացի դրանից նրանք կայուն են ու նրանց բոլոր գործողությունները տրամաբանական են: Խոյերը միշտ սառը խելք ունեն: Նրանք պատրաստ են ճակատագրի բոլոր անակնկալներին՝ կարեւոր չէ լավ թե վատ:

Համապատասխան են Խեցգետին: Խեցգետինները համակրելի են: Նրանց եռանդը շատ է գրավում Խոյերին: Խեցգետինն էլ իսկական բավականություն է ստանում բարդ խառնվածքով Խոյերից ու ձգտում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Խոյ կինը գոհ լինի: Ձկներ. նրանք լավ են հասկանում Խոյերի խառնվածքը: Խոյերը միշտ կարող են ապավինել Ձկների աջակցությանը:

Համապատասխան չեն Երկվորյակ. Թույլ մի տվեք, որ Երկվորյակները ձեզ հիմարեցնեն: Հնարավոր է, որ ձեր միջեւ սկզբում կիրք կբորբոքվի, բայց Երկվորյակները չափից զգացմունքային են հավասարակշռված Խոյերի համար: Առյուծ. Առյուծների իշխող խառնվածքը խանգարում է Խոյերի անկախությանը: Այս երկու նշաները երբեք չեն կարողանա համատեղ երջանկություն կառուցել:

Կին Ցուլ (ապրիլի 20-մայիսի 20) Ցուլերը գերագույն հաճույք են ստանում շքեղ իրերից: Նրանք նվիրված ընկերներ են ու զուգընկերներ: Դրա հետ մեկտեղ կին Ցուլը միշտ հանելուկ է մնում, որը տղամարդը փորձում է կռահել: Համապատասխան են Ցուլ. Կին Ցուլի համար նույն նշանի տղամարդը կարող է իսկապես հարազատ մարդ դառնալ: Ամուր միություն ստեղծելու հավանականությունը այդ նշանների համար շատ մեծ է: Խեցգետին . Խեցգետինները հրաշալի հասկանում են Ցուլերի զգայուն էությունը: Նրանք հրաշալի փոխլրացնում են իրար էներգետիկ մակարդակում: Համապատասխան չեն Առյուծ. Առյուծները չափազանց պահանջկոտ են Ցուլերի նկատմամբ: Առյուծներին արագ ձանձրացնում է Ցուլերի միապաղաղ կենսակերպը, իսկ կին Ցուլն էլ իր հերթին հոգնում է Առյուծների մշտական եռանդից: Աղեղնավոր. Կին Ցուլն ի սկզբանե ոչ մի ընդհանրություն չի կարող ունենալ Աղեղնավորի հետ: Նա չափից լիցքաթափված է, իսկ Աղեղնավորը չափազանց լարված է ու երկրային:

Կին Երկվորյակ (Մայիսի 21- հունիսի 20) Երկվորյալները երազկոտ են ու ռոմանտիկ: Կյանքը միշտ բարեհաճ է նրանց նկատմամբ, դրա համար էլ նրանք լի են վստահությամբ ու սիրով: Երկվորյակները ընկերասեր են ու պաշտում են արկածներ: Մարդիկ սիրում են նրանց, իսկ նրանք էլ իրենց հերթին կարող են ամենուրեք ընկերներ գտնել: Համապատասխան են Խեցգետին . Խեցգետինը միշտ իսկական սեր է որոնում, իսկ Երկվորյակ կանայք հենց այն կանայք են, որոնք ունակ են այդ սերը տալ նրանց: Այդ նշանները կես խոսքից հոյակապ հասկանում են իրար: Կշեռք. Կշեռքն ու Երկվորյակը հոյակապ լրացնում են իրար՝ Կշեռքը անկախ է , իսկ Երկվորյակը՝ ճկուն: Նրանք երբեք իրարից չեն հոգնում: Համապատասխան չեն Կարիճ. Կարիճը չափից լիցքաթափված է ու թեթեւամիտ խստաբարո Կարիճի համար: Կարիճը չափազանց խանդոտ է , իսկ Երկվորյակը նախընտրում է կայունություն, այլ ոչ թե զգացմունքների հրաբուխ: Կույս: Կույս տղամարդը չափից հանգսիտ է Երկվորյակի համար: Զգացմունքներից զուրկ Կույսերը հունից կհանեն Երկվորյակ կնոջը:

Սիրային հորոսկոպ, իմացեք արդյոք համապատասխանում եք նրան,

Կին խեցգետին (Հունիսի 21 – հուլիսի 22) Նա հավակնոտ է, բայցեւայնպես բարյացակամ շրջապատի նկատմամբ: Խեցգետինը չափից զգացմունքային է ու զգայուն: Հենց դա էլ գրավում է մարդկանց: Կին Խեցգետինը հրաշալի հումորի զգացում ունի ու սիրում է ուրիշներին ծիծաղեցնել Համապատասխան են Կշեռք . Կշեռքը կայուն ու ինքնավստահ է: Նա նախընտրում է հավասարակշռել անձնական ու մասնագիտական կյանքը: Նա կատարյալ համապատասխանում է Խեցգետին կնոջը, իսկ Կինն էլ գնահատում է նրա հուսալիությունն ու վստահությունը: Ցուլ . Ցուլը կայուն է ու երկրային:Բայց նա կարողանում է ուրախացնել Խեցգետնին ու նրան տալ այն զգացմունքները, որոնց կարիքը նա ունի: Համապատասխան չեն Կարիճ . նա չափից համառ ու կրքոտ է Խեցգետնի համար: Երկու նշանների խանդոտությունը թույլ չի տա նրանց կայուն հարաբերություններ ստեղծել: Կույս. Երկու նշաններն էլ ամաչկոտ են՝ զգացմունքներն արտահայտելու հարցում: Անհրաժեշտ շփման բացակայությունը ժամանակի ընթացքում սիրային աղետի կհանգեցնի: Կին Առյուծ (Հուլիսի 23-օգոստոսի 22)

 Կին Առյուծը փքված էգո ունի, ինչի մասին ինքն էլ հոյակապ գիտի: Նա սիրում է, որ իրենով հիանան: Իր երկրորդ կեսին գտնելուց հետո Կին առյուծը անհավանական նվիրված է դառնում: Տղամարդկանց նա ոգեշնչում է նոր նվաճումների: Համապատասխան են Երկվորյակ. Բարի սրտով ջենթլմենը ունակ է կին Առյուծին իսկական սեր տալ: Նա հիանում է այդ կնոջ ուժեղ խառնվածքով ու նպատակասլացությամբ: Կարիճ. Առյուծ կնոջ հետ հարաբերություններում Կարիճները երբեք չեն գերիշխում: Երկու նշաններն էլ հավասար դիրքերում են: Մեկ անգամ միանալով՝ նրանք այլեւս երբեք չեն բաժանվում: Համապատասխան չեն Ջրհոս. Ջրհոսը կին Առյուծի համար չափազանց ազատասեր է: Առյուծ կնոջը պետք է մեկը, ով իր մեջքին կկանգնի ու երբեք չի դավաճանի: Իսկ Ջրհոսը անհրաժեշտ պահին, ամենայն հավանականությամբ, կբացակայի կամ էլ ամպերում կսավառնի: Այծեղջյուր. Այծեղջյուրի ազատասեր էությունը անհամադրելի է կին Առյուծի նպատակասլացության հետ: Կին Առյուծի հետ հարաբերություններում պետք է անընդհատ համապատասխանել որոշակի համակարգի, ինչն Այծեղջյուրը երբեք չի համաձայնի անել:

Կին Կույս Օգոստոսի 23-սեպտեմբերի 22 Կույսը միշտ սավառնում է իր մտքերում: Նա հանգիստ է ու կշռադատված: Հոգու խորքում Կույսը շատ խոցելի է, բայց նա փորձում է թաքցնել դա: Կույսին բարդ է հասկանալ, բաց եթե դուք մի անգամ կարողանաք հասկանալ նրան, ապա նա մեկընդմիշտ ձերը կլինի: Համապատասխան են Կշեռք. Կշեռք տղամարդիկ համառորեն հետևում են իրենց համոզմունքներին: Եթե նա աչք է դրել Կույսի վրա՝ նա չի նահանջի մինչև չնվաճի նրա սիրտը: Կշեռքը հոգատար է ու երբեք չի կոտրի Կույս կնոջ սիրտը: Այծեղջյուր. Այծեղջյուրին հաջողվում է Կույսին հանել նրա խեցու միջից: Նրան չի վախեցնում Կույս կնոջ խորհրդավոր բնույթը: Եթե Այեծղջյուրը նվաճումէ Կույսի վստահությունը՝ Կույսն իսկապես բացում է իր հոգին նրա առաջ: Համապատասխան չեն Խեցգետին. Երկու նշաններն էլ չափազանց զգայուն են, դա խանգարում է կայուն հարաբերություններ ստեղծելուն: Կույսին հարմար են ավելի երկրային նշանները: Ձկներ. Ձկները նույնպես կույսերի նման համեստ ու հնազանդ են: Այդ երկուսը երբեք չեն կարողանա ամուր հարաբերությւոններ ստեղծել:

 Կին կշեռք Սեպտեմբերի 23- հոկտեմբերի 22 Կշեռքը կենդանակերպի ամենագիտակից նշանն է: Կին կշեռքը գիտի, թե ինչ է ուզում, երբեք չի նահանջի, մինչև չհասնի իր նպատակին: Տրամաբանող է ու հավասարակշռված: Երբեք չի համաձայնի ավելի քչին, քան ակնկալում է : Նա իրատեսական է ու շփվող: Համապատասխան են. Աղեղնավորը Կշեռքի հակապատկերն է, բայց հենց դա էլ գրավում է այդ երկու նշաններին: Տղամարդն ասես Ալֆա լինի, իսկ կինը՝ Օմեգա: Նրանք իրենց ներդաշնակ են զգում միասին: Առյուծ. Առյուծն ու Կշեռքը իսկական հարազատ հոգիներ են: Նրանք հրաշալի լրացնում են իրար: Համապատասխան չեն Այծեղջյուրը չափազանց լիցքաթափված է նպատակասլաց Կշեռքի համար: Նա Այծեղջյուրի ազատատենչությունը համարում է ծուլության նշան: Նրանց միջև կարող է կիրք բռնկվել, բայց այն շատ արագ կմարի: Կշեռք. Կշեռքը տանել չի կարողանում զգայուն Ձկներին: Կշեռքը միշտ շիտակ է, իսկ Ձկներին դա հունից հանում է:

 Կին Կարիճ Հոկտեմբերի 23- նոյեմբերի 21 Ամենահակասական նշանն է: Նա շատ զգայուն է, խանդոտ ու միաժամանակ կրքոտ: Նա տղամարդուց շատ բան է պահանջում: Սուր լեզու ունի: Կարիճ կինը շատ ուժեղ է, բայց եթե կարողանաք նրան նվաճել ու ենթարկեցնել՝ ապա շատ հաջողակ կլինեք: Համապատասխան են Այծեղջյուր. Այծեղջյուրի համբերությունը ու օրհասական իրավիճակներում մտածելու կարողությունը նվաճում են Կարիճ նշանի կանանց: Կարիճն ու Այծեղջյուրը վայելում են միմյանց ընկերակցությունը: Առյուծ. Առյուծը գրավում է կրքոտ Կարիճներին: Նման կանանց ընկերակցությամբ նրանք իրենց լավ են զգում: Համապատասխան չեն Կարիճ. Երկու Կարիճների հարաբերությունները իսկական պատերազմի կվերածվի: Կրքերի նման բռնկումը բնորոշ չէ Կենդանակերպի մյուս նշաններին: Վերջին հաշվով՝ հարաբերությունները կարող են շատ վատ ավարտ ունենալ: Երկվորյակ. Երկվորյակները չափազանց ռոմանտիկ են Կարիճների համար: Կարիճ կինը նրան համարում է համակրելի, իսկ Երկվորյակը հիանում է կրքոտ կին Կարիճով:
 

Կին Աղեղնավոր

Նոյեմբերի 22- դեկտեմբերի 21

Աղեղնավոր կինը ոչնչից չի վախենում: Նա պաշտում է ազատությունն ու արկածները: Դա իսկական դրամատիկ կին է: Նա միշտ հետևում է իր սրտի կանչին: Երբ խոսքը սիրո մասին է, նա ընտրում է մեկին, ով կկիսի աշխարհը նվաճելու իր ձգտումը:

Համապատասխան են

Խոյ. Խոյի ու Աղեղնավորի հայացքները համընկնում են, նրանք նույն ուղղությամբ են նայում: Նրանք սիրում են ուրախանալ, թեթև մարդիկ են: Նրանց հարաբերությունները լի են սիրով ու ուրախությամբ:

Ջրհոս. Տղամարդ Ջրհոսը միշտ օգնում է, որ Աղեղնավորը որպես անհատականություն աճի: Նա աջակցում է նրա արկածախնդրությանը ու նրանք երկուսն էլ վայելում են իրենց համատեղ կյանքը:

Համապատասխան չեն

Ցուլ. Ցուլերնբո ւ Աղեղնավորները երկու հակապատկերներ են, երբ խոսքը սիրային հարաբերությւոնների մասին է: Ցուլերը չափազանց երկրային են ամպերում սավառնող Աղեղնավորի համար:

Կույս. Տղամարդ Կույսը կյանքի խիստ ռեժիմի կողմնակից է: Աստված մի արասցե, եթե նրան շեղեք այդ ռեժիմից: Աղեղնավորին դա հարմար չէ, նա չափազանց զբաղված է՝ կյանքի ռեժիմին հետևելու համար:

Այծեղջյուր կին

Դեկտեմբերի 22- հունվարի 19

Նրանք հումորի գերազանց զգացում ունեն: Այծեղջյուրները կարող են լինել լուրջ ու մեկուսացած, բայց դրա հետ մեկտեղ նրանք համբերատար են ու կարողանում են հմտորեն լուծել բոլոր խնդիրները: Այծեղջյուրները կարողանում են իրավիճակին նայել կողմնակի հայացքով ու տեսնել դրանք լուծելու կամ շրջանցելու ճանապարհները:

Համապատասխան են

Ձկներ. Առաջին հայացքից այդ զույգը հարմար չէ իրար: Բայց Այծեղջյուրը հոյակապ հավասարակշռում է Ձկներին՝ իրեն ու զուգընկերոջը ապահովելով վստահությամբ ու կայունությամբ: Ձկներն էլ իրենց հերթին մի քիչ լույս են մտցնում Այծեղջյուրի կյանք:

Կույս. Դրանք երկու հարազատ հոգիներ են: Նրանք իրենց լավ են զգում իրար հետ, չնայած Կույսը երբեմն կարող է այնպիսի բան անել, որ չի տեղավորվում Այծեղջուրի պատկերացումների սահմաններում:

Համապատասխան չեն

Առյուծ. Այծեղջյուրներին սպանում է Առյուծների անկանխատեսելիությունը: Նա պաշտում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Այծեղջյուրը դա մեծ եսասիրություն է համարում: Գործնական Այծեղջյուրը չափազանց սառն է տաքարյուն Առյուծի համար:

Խոյ. Խոյ տղամարդն անհոգ է ու լողում է հոսանքով,իսկ Այծեղջյուր կինը նպատակասլաց է ու գիտի, թե ինչ է ուզում:

Կին Ջրհոս

Կին Ջրհոսը միշտ առաջ է շարժվում: Նա ստեղծագործող անհատականություն է, որը ձգտում է ինքնակատարելագործման: Նա չի սիրում ձեռքները ծալած նստել: Սակայն Ջրհոսները չեն կարողանում ցույց տալ իրենց իսկական զգացմունքները: Կին Ջրհոսը գնահատում է իր ազատությունը: Տանել չի կարողանում, երբ իրեն որևէ բան են կարգադրում:

Համապատասխան են

Կշեռք. Կշեռքը հրաշալի լրացնում է Կին Ջրհոսներին: Երկու նշաններն էլ սիրում են շփվել: Կշեռքը գնահատում է Ջրհոսների ստեղծագործական էությունը ու խելքը: Երկուսն էլ միասին իրենց լավ են զգում:

Երկվորյակ. նրանց միությունը գրավում է շրջապատի ուշադրությունը: Երկվորյակը գուցե միակ նշանն է, որը կարող է Ջրհոսին ամբողջ կյանքում իր կողքին պահել:

Համապատասխան չեն

Կարիճ. Կարիճները չափազանց խանդոտ են, ինչը հունից հանում է ազատասեր Ջրհոսներին: Կարիճներին էլ ժամանակի ընթացքում սկսում է զայրացնել Ջրհոսների անհնազանդությունը ու նրանց միությունը փլուզվում է

Ձկներ. Ձկները չափազանց պահանջկոտ են ազատասեր Ջրհոսների համար: Կարիճների նման Ձկներն էլ ուշադրության ու հոգատարության կարիք ունեն: Կին Ջրհոսը ընդունում է այն հարաբերությունները, որտեղ իրեն ազատ ու անկաշկանդ է զգում:

Կին Ձուկ

Փետրվարի 19- մարտի 20

Ձկներին բարդ է հասկանալը: Նրանք զգայուն են ու զգացմունքային: Ձկները ստեղծագործական անձնավորություններ են: Նրանք համեստ են, քնքուշ ու մի քիչ թեթևամիտ:

Համապատասխան են

Խեցգետին: Խեցգետինն ու Ձուկը նույն ալիքի վրա է: Նրանք իրենք էլ են զարմանում, թե որքանով են փոխլրացնում միմյանց: Խեցգետինը իր էությամբ պաշտպան է, իսկ Ձուկը ունի դրա կարիքը:

Այծեղջյուր. Այծեղջյուրը վայր է իջեցնում ամպերում սավառնող Ձկներին, նրանց աջակցություն ու հենարան տալիս: Այծեղջյուրը հիանում է նրա զգայական էությամբ, իսկ Ձուկն էլ պաշտում է նրա իմաստությունն ու վստահությունը:

Համապատասխան չեն

Երկվորյակ: Երկվորյակը չափազանց շիտակ է խոցելի Ձկների համար: Ձկներին ավելի հարմար են իրենց նման զգայական ու ռոմանտիկ նշանները:

Կշեռք. Կշեռքը, ինչպես և Երկվորյակը, չափազանց երկրային է Ձկների համար: Կշեռքի սառնությունն ու անմատչելիությունը վախեցնումէ Ձկներին: Նման հարաբերություններում հնարավոր չէ խուսափել արցունքներից: Եվ կարտասվեն, բնականաբար, Ձկները

Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages