Մեխանիկը մեքենայի սրահից գողացել է տիրոջ դրամապանակը․ տեսախցիկը ֆիքսել էր
SocietyՀունվարի 30-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի ավտոտեխսպասարկման կետի մեխանիկը մի մեքենայի սրահից գողացել է տիրոջ դրամապանակը, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտ ու 300 հազար դրամ։
Գողության պահը ֆիքսել էր տեսախցիկը։ Երևանի բնակիչ, 43-ամյա կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք։ Բաժանմունք հրավիրվեց տուժողը, որից հաղորդում ընդունվեց։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։