Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ մեքենան վթարի է ենթարկվել և կողաշրջվել
SocietyԱյսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Վ.-ն Էրեբունի-Նուբարաշեն ավտոաճանապարհի՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանն ու կողաշրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Բախման հետևանքով էլ արտաքին լուսավորության էլեկտրասյունը տապալվել է: