Էրլինգ Հոլանդի պատմական նվաճումը
SportԴորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորեկ Էրլինգ Հալանդը հասել է պատմական նվաճման։ Նորվեգացի հարձավողը դարձավ Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, որը առաջին երեք խաղերում խփել է 7 գոլ, հայտնում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը։ Բունդեսլիգայում նրա առաջին 7 հարվածները դարպասին ավարտվել են նույնքան գոլով։ Նա խաղացել է 136 րոպե։
Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում «Բորուսիան» տանը 5։0 հաշվով հաղթել էր «Ունիոն Բեռլինին», Հալանդը դարձել էր դուբլի հեղինակ։
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 5։0
Ջեյդոն Սանչո, 13, Էրլինգ Հոլանդ, 18, 76, Մարկո Ռոյս, 68, 11մ, Ակսել Վիտսել, 70