«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել․ Երեւանի քաղաքապետի խոսնակ
Culture«Մարտի 1-ի» զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը
Նա, մասնավորապես, գրել է․
«Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել
Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Նոր հայտներն ընդունվում են մինչեւ փետրվարի 24-ը»: