Ավտոմեքենաների իրացման հարցերում բարդություններ են ծագելու
International newscar.ru-ն «Ինչո՞ւ են Հայաստանի դիլերները 2019 թվականին գնել մեծ թվով ավտոմեքենաներ, և ի՞նչ է նրանց սպասում» վերնագրով հոդվածում գրում է, որ անցած 12 ամիսների ընթացքում իրացման նպատակով Հայաստան է ներկրվել մոտ 190 000 ավտոմեքենա: Նշենք, որ այդ քանակի կեսից ավելին ձեռք է բերվել վարկերով:
Հաշվի առնելով այն փաստը, որ տարվա վերջից սկսած առաջարկվող ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկը անկում է ապրել, դիլերները չգիտեն, թե արդյո՞ք կարող են վաճառել ձեռք բերած բոլոր ավտոմեքենաները, թե ՞ կաշխատեն վնասներով:
Անցած տարվա ընթացքում նման քանակի ավտոմեքենաների ձեռքբերման պատճառն այն է, որ Հայաստանի համար ընթացիկ տարվա հունվարի 1-ից ավելացել են ԵԱՏՄ տարածք ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այսինքն, դիլերները որոշել էին ապահովագրել իրենց և նախօրոք էին ավտոմեքենաներ գնել: Սակայն հիմա անհայտ է, թե արդյո՞ք կարող են վաճառել դրանք:
Պահանջարկը որոշակիորեն ակտիվացնելու նպատակով դիլերները առաջարկում են ավտոմեքենաների գնման տարբեր շահավետ առաջարկներ և ակցիաներ: Բայց, այնուամենայնիվ, մարդիկ չեն շտապում գնումներ կատարել:
Ըստ վերլուծաբանների, կանխատեսումներ անելը դեռ շուտ է, բայց ըստ նախնական տվյալների, ավտոմեքենաների իրացման հարցերում բարդություններ են ծագելու:
Կամո Խաչիկյան