Ջիգարխանյանի հարսը լվացել է դերասանի տան ամբողջ ամանեղենը
International newsteleprogramma.pro -ն հոդվածում գրում է, որ Արմեն Ջիգարխանյանի խորթ որդին՝ Ստեփանը, հորը ներկայացրել է իր սիրած աղջկան՝ Օլգային:
Ըստ Ստեփանի, աղջիկը սկզբից շատ անհանգիստ է եղել, բայց ինքը նրան հանգստացրել է՝ ասելով, որ Արմեն Բորիսովիչը սովորական մարդ է, չնայած ժամանակին շատ է երևացել երկրի կինոէկրաններին: Արդյունքում արդեն հանդիպումից մի քանի րոպե անց Օլգայի լարվածությունը թուլացել է, և նա իրեն բավականին լավ է զգացել հանրահայտ աստղի տանը: Բացի դա, ընտանեկան ընթրիքից հետո հարսը ցույց է տվել, որ ինքը հրաշալի տնային տնտեսուհի է:
Օլգան լվացել է Արմեն Ջիգարխանյանի տան ամբողջ ամանեղենը: Այս ամենի մասին պատմել և կադրեր է ցուցադրել Ստեփանը «Թող խոսեն» հեռուստահաղորդման ընթացքում: Նշենք, որ դա հիվանդությունից հետո Ջիգարխանյանի առաջին «հայտնությունն» է էկրանին:
Կադրերից կարելի է նկատել, որ արտիստը վերջին ժամանակներս շատ է ծերացել: Այնուամենայնիվ, նա չի հանձնվում: Օրինակ՝ ինչպես միշտ, շատ է կատակում:
Զգացվում է, որ նա հիմա երջանիկ է: Ինչպես հայտնի է, արտիստին ներկայումս խնամում է նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, որը այդ նպատակով ԱՄՆ-ից վերադարձել է Մոսկվա:
Կամո Խաչիկյան