Իսրայելական բանակը չի մեկնաբանում օդանավի հնարավոր բախման մասին հայտարարությունը
International newsԻսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ 172 ուղեւորով վայրէջքի պատրաստվող օդանավը քիչ էր մնում հայտնվեր սիրիական ՀՕՊ կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարձակումը:
«Մենք այս հարցով մեկնաբանություններ չունենք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ վայրէջքի պատրաստվող ուղեւորատար Airbus А320-ը քիչ էր մնում հայտնվեր սիրիական ՀՕՊ կրակի տակ, որը հետ էր մղում Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարձակումը, հաջողվել է օդանավը դուրս բերել խոցման գոտուց եւ վայրէջքի տանել «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայի մոտակա պահեստային օդանավակայանում:
Մեկ ամիս առաջ՝ հունվարի 8-ին, իրանցի զինվորականները ուկրաինական Boeing 737-800-ը խոցել էին Թեհրանի օդանավակայանից թռչելուց հետո, զոհվել էին օդանավում եղած բոլորը՝ 176 մարդ: ԱՄՆ հետ դիմակայության պայմաններում օդանավը թռչել էր Իրանի ռազմական օբյեկտի կողքից եւ ընդունվել էր որպես «թշնամական թիրախ»: