Անի Վաթինյան. «Սառել է երկինքը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Culture«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ
ՍԱՌԵԼ Է ԵՐԿԻՆՔԸ
Սառել է երկինքը.
Դողում է երկիրը,
Դողում ու ցնցվում,
Այս ու այն կողմ են գնում պատերը,
Առաստաղը դեպ վար է ընկնում.
Մարդիկ թաքցնում են իրենց
Իրենց նմանների մեջ հենց,
Թաքցնում են, որ մինչև վերջ
Չկորչեն անընդմեջ… Էջ առ էջ…
Պոկվում են գրքերը,
Որ գոնե կրակ տան,
Բայց ոչ մի պատասխան
Չկա դրական,
Քամին հանգցնում է կրակներն անշեջ,
Եվ գրքերն են պոկվում էջ առ էջ.
Տեսիլք չէ, տեսիլ չէ ,
Արհավի՞րք ...
Գոռում են մարդիկ, սակայն էլ հոգ չէ,
Ամենից առաջ նախ պետք է կորչել.
Բայց որտե՞ղ, էլ ո՞ւմ մեջ,
Չկա տեղ. անընդմեջ
Մարում է կրակը անշեջ, կրակը,
Մարում է հույսը մարդկանց մեջ,
Քիչ անց էլի նույնը, և ցավոք չկա վերջ,
Ագռավների բույնը լցվում է անվերջ,
Լցվում մարդկանցով զզվելի ու գեղջ,
Երկնքի գույնն էլ արդեն անգույն է:
Ատելությունը մեր ամենուր է,
Բայց ո՞ւր է, ո՞ւր է մեր փրկությունը,
Միթե փրկություն է այս արյան ջուրը,
Որ վարարումից մեծ գետ է դարձել
Ու խմում են անկուշտ
Գիտե՞ս` նա էլ էր մի գազան ինձ պես,
Մեր նախապապը, որ քարանձավում,
Իր հավատքին նույնիսկ չէր դավում.
Մենք էլ գազան ենք ու դավում ենք մեզ,
Ասում անընդհատ, թե հորինված է
Որ դատապարտված է հավատը.
Դատապարտված է նա, ով չունի իր դատը,
Վերցրու ընկածը, մի տրորիր,
Իսկ հորինվածը` ապրած օրերդ դու դանդաղ գլորիր,
Գովի՛ր, միշտ գովիր այս չքնաղ քո կյանքը,
Թքած, որ վաղուց կորցրել ենք ջանքը
Թե որ հավատքն է ձեր այս խեղճ վանքը
Մեր փրկությունը, որ աբսուրդ է:
Ատելությունը, թե որ այն սուտ է,
Միայնությունը, թե մենակ չես,
Ու թե երկնքում միշտ մեկին ունես,
Ով կպահպանի, կսիրի քեզ…
Ո՞վ է լցնելու Ունայնությունը..
Ես պաշտպանված ու պատսպարված եմ,
Իսկ դու` վտանգված, և գիտե՞ս ինչով,
Անորոշությամբ ու վաղվա ահով
Լինելիության գարշելիությամբ,
Մահվան սև գահով, որ հանձնում է մեզ
Լուռ, չհարցնելով` դու ուզու՞մ ես:
Գոնե հարցներ, թքած, թե հետո
Ուզածը կաներ, կտաներ
Գողգոթայի ճանապարհներով,
Բայց ցավը այն է, որ փակ են դռները..
Իսկ ո՞վ է ուժեղ Դեմն այս թուլության,
Ու մեղքը մայրն է ծուլության:
Ու անդարմության, անզգայության,
Սևի, կուրության, ստի...
Ու նաև մահվան են ձգտում այս մարդիկ,
Դժոխք թե դրախտ, ի՞նչ տարբերություն,
Թե ունենաս բախտ, կընկնես դու դրախտ,
Բայց քանի չկա կյանքում դեռ բարին,
Իսկ մենք էլ անբան, դատարկ, անզգամ,
Հասնում ենք այնտեղ, որ նույնիսկ
Դժոխքն է զզվում, հոգնում է մեզանից
Եվ մենք էլ թևերն ենք պարզում մեր անբիծ
Դեպի պարզ երկինք,
Խնդրում պարզության
Հասարակ կնիք, որ մենք էլ կնքվենք
Ու լինենք մաքուր, որ մենք էլ օծվենք
Ու դառնանք սուրբ քույր,
ունենանք մաքուր
Հրեշտակի բույր:
Ու թռչենք երկինք…
Գրկենք ամուր, պիրկ Ճախրող ամպերին,
Լինենք անթերի,
Մի ճախրող փերի...
Բայց քանի դեռ սառչում է Երկինքը,
Քանի դեռ անմար Կրակն է հանգչում,
Պատերն են փլվում մեզ վրա,
Մենք շարունակում ենք
Մնալ անլվա,
Պիտի հեռանամ ես այս աշխարհից,
Որ էլ չհիշեմ, թե ես ուրիշ եմ,
Ես ուրիշ գիժ եմ,
Սխալ գժանոց են սակայն ինձ բերել:
Փորձել են իմ իսկ
Ճիշտ Ճամփից շեղել.
Ժամանակին ես անմեղ եմ եղել,
Մեղքով ինձ երբեք, երբեք չեմ նեղել.
Իմ անմեղություն,
Ես խաբել եմ քեզ...