Մովսես գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. վիրավորներ չկան
SocietyՓետրվարի 7-ին, ժամը 11:35-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսեսգյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից 6 փրկարար-ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:04-ին, մարվել՝ 12:10-ին: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կոլյա Ո., ծնված 1997 թ.) ամբողջությամբ այրվել է: