Մեծ Բրիտանիայում դպրոցականը դատի է տվել աֆրիկյան սանրվածքի պատճառով իրեն տուն ուղարկած ուսուցիչներին
International newsՄեծ Բրիտանիայում դպրոցական Ռուբի Ուիլյամսը դատի է տվել աֆրիկյան սանրվածքի պատճառով իրեն տուն ուղարկած ուսուցիչներին: Նրան փոխհատուցում են վճարել 8500 ֆունտ սթեռլինգի չափով, գրում է Independent-ը:
Աղջկա խոսքով՝ ուսուցիչն իր պահվածքը բացատրել է դպրոցի քաղաքականությամբ եւ հայտարարել, որ աղջկա մազերի պատճառով հետեւում նստած աշակերտները չեն տեսել գրատախտակը:
Ռուբիի ծնողների խոսքով՝ դպրոցի հետ պայքարը տեւել է 3 տարի, աղջիկը ստիպված է եղել բաց թողնել դասերը: