Անտարկտիդայում գրանցվել է միանգամից երկու ջերմաստիճանային ռեկորդ
International newsԱնտարկտիդայում տեղակայված արգենտինական գիտահետազոտական կայաններում միանգամից երկու ջերմաստիճանային ռեկորդ է հաստատվել, հայտնում է La Nacion պարբերականը:
Հարավամերիկյան երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ Էսպերանսա գիտահետազոտական կայանում հինգշաբթի՝ փետրվարի 6-ին, ջերմաստիճանի սյունը տոեղական ժամանակով կեսօրին հասել է Ցելսիուսի 18,3 աստիճան նիշին, որն առավելագույնն է 1961 թվականից իրականացվեղ դիտարկումների պատմության մեջ: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015 թվականի մարտի 14-ին, Էսպերանսայում ջերմաստիճանը կազմել էր 17,5 աստիճան:
«Անհրաժեշտ է ուշադիր վերաբերվել այն փաստին, որ վերջին տարիներին սահմանվել են մի քանի ռեկորդներ, իսկ Անտարկտիդայում ջերմաստիճանի բարձրացման միտումները ավելի հստակ են դրսեւորվում: Էսպերանսա կայանում ռեկորդային նիշը բարձր է եղեկ գրեթե մեկ աստիճանով, դա շատ է: Եվ փոխվում են հենց առավելագույն ջերմաստիճանի ցուցանիշները: Նվազագույն ցուցանիշների հետ կապված ռեկորդները չեն գերազանցվել»,- պարբերականի հետ հարցազրույցում նշել է Արգենտինայի Ազգային օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Սինդի Ֆերնանդեսը: Ընդ որում՝ նա միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը կապվա՞ծ է կլիմայի գլոբալ փոփոխության հետ: